Մեր ցեղի աժդահաները

Չգիտեմ, էդ ինչպե՞ս է լինում, որ մեր ցեղի աժդահաները տարիների ընթացքում բարիանում ու բարությունից փոքրանում ու դառնում են փոքրիկ, բեղերով պապիկներ, ու էդ բեղին էլ ոչ մեկ չի փորձում ձեռք տալ, համոզվելու համար, որ հուժկու աժդահայի բեղը կախարդական կամ գերբնական չեն։ Հիմա դա մի բեղավոր պապիկի հասարակ, խունազրկված բեղ է, որը ոչ մեկի հետաքրքրությունը չի շարժում։ Աշխարհում չարությունը շատացել է, իսկ մեր ցեղի աժդահաները դրա հակակշիռը` բազմապատիկ ավելով հավաքել են փոքրամարմին մարդու ` կապույտ կետից մեծ սրտում։

This entry was posted in անձնական. Bookmark the permalink.

Leave a comment